Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՀԿԿ-ի ռեալ բլեֆը

ՀԿԿ-ի ռեալ բլեֆը
31.03.2017 | 11:48

ՀԿԿ-ն խորհրդարանում հայտնվելու դեպքում Հայաստան կբերի 16-17 մլրդ դոլարի ներդրումներ՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավը, լրագրողներին ասել է ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը: Որտեղի՞ց Հայաստանի կոմունիստներին այդքան փող:

«Աշխարհում կան հզոր միջազգային կոմունիստական շարժումներ, և, մեր ընկերների հետ հարաբերվելով՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ եթե ժողովուրդն իր ձայնը տա մեզ, ապա ի դեմս կոմկուսի` հանրապետությունում ֆինանսական հեղափոխություն կկատարվի, և 16-17 մլրդ դոլարի գումար կներմուծվի Հայաստան»,-ասել է Տաճատ Սարգսյանը: Նկատի առեք, որ Հայաստանի համեստ կոմունիստները չեն խոսում ընտրություններում հաղթելու մասին, նրանք ընդամենն ուզում են պատգամավոր լինել և պատրաստ են առանց փշաքաղվելու ու փշաքաղեցնելու Հայաստանում ֆինանսական հեղափոխություն անել՝ գերազանցելով Կարեն Կարապետյանին ու ընկերներին՝ իրենց ընդհանուր 5 միլիարդով, Գագիկ Ծառուկյանին ու ընկերներին՝ իրենց ինքնաթիռով 15 միլիարդով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն՝ հիմա էլ աշխարհի հզոր միջազգային կոմունիստական շարժումներն են Հայաստանի վրա աչք դրել ու իրենց գործը թողած ՀԿԿ-ի 5 %-ի համար 16-17 միլիարդ դոլար են տալիս, մեկ մանդատի գինը դարձնելով մեկ միլիարդ ու մի քանի միլիոն դոլար: Կոմունիստների համար՝ ջրի գին: Ռեա՞լ է, թե՞ բլեֆ: Ռեալ բլեֆ՝ ինչպես կոմունիստների հայտնությունն էր ԿԸՀ-ում ու նրանց մասնակցությունը ընտրապայքարին, որ միանշանակ կիսելու է որոշ կուսակցությունների սոցիալական ընտրազանգվածը, որ ամեն ինչ անվճար ունենալու հնարավորությանը կհավատա: Իսկ իրականում սա պարզապես Սերժ Սարգսյանի պատասխանն է Կարեն Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին: Չզարմանաք, եթե ՀՀԿ-ն հետո դաշինք կազմի ՀԿԿ-ի հետ: Բլեֆը մինչև վերջ է բլեֆ:

Դիտվել է՝ 1732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ